Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:12 27-01-2026

Քանի կա ՀՀ-ն, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել. Ռուբինյանը՝ հիշատակի օրվա առթիվ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։

Հավերժ փառք բոլոր նահատակներին և խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս»:

Ամենից շատ դիտված