Ֆիլմ 5 ամիս առաջ - 21:00 25-01-2026

Սանգրքույկ. բուժզննո՞ւմ, թե՞ գործատուի կողմից ֆինանսական ճնշման գործիք

Հայաստանում հանրային սննդի ոլորտում սանիտարական գրքույկը շատ դեպքերում դարձել է ձևական թուղթ՝ արժեզրկելով այդ փաստաթղթի իմաստն ու կարևորությունը։

Աշխատողը կարող է և իրավունք ունի անվճար հիմունքներով հետազոտվել իր տեղամասային պոլիկլինիկայում, սակայն գործատուն պահանջում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ գնալ իր մատնանշած բուժհաստատություն և որոշակի ֆիքսված գումարի դիմաց բուժզննում անցնել։

Նմանատիպ դեպքերը շատ են հատկապես սուպերմարկետներին կից ֆուդ կորտերում, ամեն քայլափոխին հանդիպող արագ սննդի կետերում, արտադրամասերում, երբ աշխատողն անմիջական շփում է ունենում կաթնամթերքի, մսամթերքի, հացաբուլկեղենի և այլ մթերքների հետ։

Թեմայի շրջանակում Oragir.News-ը զրուցել է պետական կառույցների պատասխանատուների, ինչպես նաև փաստաբանի հետ՝ հասկանալու համար գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման մեխանիզմները և օրենքով նախատեսված պատասխանատվության շրջանակը։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։