copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 16:17 25-01-2026

Թրամփի սպառնալիքների ֆոնին Չինաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Կանադայի հետ

Չինաստանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Կանադայի հետ՝ որպես տնտեսական ոլորտում «ռազմավարական գործընկերության» մաս:

Այս մասին The Globe and Mail- ին հայտարարել է Օտտավայում Չինաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ Կանադայի նկատմամբ 100% մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ:

«Չինաստան-Կանադա հարաբերությունների առողջ և կայուն ամրապնդումը ծառայում է երկու երկրների ընդհանուր շահերին և նպաստում է համաշխարհային խաղաղությանը, կայունությանը, զարգացմանը և բարգավաճմանը»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Թրամփը նախկինում խոստացել էր 100% մաքսատուրքեր սահմանել Կանադայի նկատմամբ, եթե այն առևտրային համաձայնության հասնի Չինաստանի հետ։