copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 13:24 25-01-2026

Մինեապոլիսում 37-ամյա բուժեղբոր սպանությունից հետո ամբողջ ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են

37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետիի սպանությունը Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում կրկին առաջացրել է բողոքի ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ որոշ նահանգներում ներգաղթի սահմանափակող միջոցների խստացման, հայտնում է CNN-ը։

Ցույցեր են տեղի ունեցել սկսած Նյու Յորքից, որտեղ մարդիկ պաստառներով պահանջել են դադարեցնել Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունները, մինչև Լոս Անջելես, որտեղ անցկացվել է գիշերային աղոթք մոմերով։

Նշվում է նաև, որ տեղի ունեցածի ֆոնին Մինեապոլիսում չեղարկվել են մարզական և մշակութային միջոցառումներ, փակվել են թանգարաններ և մի շարք այլ հաստատություններ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա բուժեղբայր Ալեքս Պրետին մահացել է դաշնային գործակալների ձեռքով։

Ամենից շատ դիտված