copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:59 25-01-2026

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, մեր տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել, և նախաքննության մարմինը խուճապի մեջ է:

Հիշեցնենք, որ սրբազանին մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, գործը հարուցվել է դեռեւս 2018-ին, ինչ-որ անձինք ընդամենը կասկած են հայտնել, որ եկեղեցու դեմ արշավողներից ինչ-որ մեկի ուսապարկում հայտնված թմրանյութի գլանակը սրբազանի հանձնարարությամբ են տեղադրել:

Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը, Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է. կամ քննիչներն են ծխել կամ անփութության հետևանքով 7 տարվա մեջ կորցրել են:

Մեզ ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը: Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգը ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են դրա կարևորությունը, բայց իրեղեն ապացույցի բացակայության պայմաններում անհնարին է գործ քննել, ու հատկապես անձին պահել կալանքի տակ»

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ