copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:18 23-01-2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Կառավարությունը կնքել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր

Այսօր՝ 2026թ․ հունվարի 23-ին, կնքվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ում անունից հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև։

Պայմանագրով սահմանվում են սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար:

Կողմերը համագործակցության հիմնական նպատակն են համարում Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացումը, որը պետք է հիմնված լինի սոցիալական արդարության սկզբունքի վրա և ուղեկցվի մարդկային կապիտալի զարգացմամբ, զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և արժանապատիվ աշխատանքի ամրապնդմամբ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Գորխատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ԱՄԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Իր ելույթում ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը նշեց, որ Պայմանագրի կնքումը հաստատում է պետության, արհմիությունների և գործատուների պատրաստակամությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի հասնելու համար։

Է․ Մանասերյանն ընդգծեց, որ Պայմանագրի յուրաքանչյուր բաժին երկար քննարկումների և բանակցությունների արդյունքում ստացված համաձայնություն է, քանի որ բոլոր կողմերի նպատակը կայուն, զարգացած և արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովող Հայաստանի Հանրապետություն ունենալն է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը