copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:57 23-01-2026

ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵՄ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Հունվարի 22-ին անցկացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, Ներքին գործերի, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, ծրագրի համակարգողներին և փորձագետներին։

Արձանագրված արդյունքների շարքում փոխնախարարն անդրադարձել է հանցավորության կանխարգելման ռազմավարական փաստաթղթի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ մշակվել է համապարփակ ռազմավարություն, որը ներառում է հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալ մակարդակում:

Իրականացվել են վերլուծական և հետազոտական աշխատանքներ, միջազգային գործընկերների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ, և ներկայացված առաջարկներն ու դիտարկումները ներառվել են փաստաթղթում։

Արձանագրվել է, որ հանցավորության կանխարգելումը չի կարող դիտարկվել որպես միայն իրավապահ համակարգի խնդիր. այն ձևավորվում է տարբեր միջավայրերում և միայն թիրախավորված գործողությունները կարող են ապահովել շոշափելի արդյունքներ։

Անդրադառնալով ռազմավարության անվտանգային ստանդարտներին և գործիքակազմին՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ դրանք կարևոր են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման տեսանկյունից։

Դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձել է գրանցված արդյունքներին, շահառու մարմինների կատարած աշխատանքին, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանն ու պետական կառույցների հետ համագործակցությանը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակելու Հայաստանի գործընկերներին աջակցելու հանձնառությունը:

Ներկայացվել են 4 տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները։

Պանելային քննարկումների ժամանակ մասնակիցները խոսել են ծրագրում ներգրավվածության, համատեղ աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին։

Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կոնսորցիումի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել