Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 22-01-2026

Աբսուրդ․ Ալիևն ով դառավ, որ նախագահը շնորհակալություն է հայտնել․ հարցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, քննարկման ժամանակ, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է։ Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»,- նշել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ Հայաստանի նախագահը խաղաղության համար շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ սխալ է համարում դա, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Իհարկե ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա աբսուրդ է։ «Դա աբսուրդ ա, բայց մի բան էլ ասեմ, թող թոշակները բարձրացնեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նորմալ չէ Ալիևի շնորհակալությու հայտնելը։ «Ոչ, նորմալ չեմ համարում ու պետք չէր շնորհակալություն հայտնել։ Ալիևն ով դառավ, որ շնորհակալություն հայտներ»,- ասաց նա։

«Իհարկե ոչ։ Երևի քաղաքական նկատառումներով է արել, բայց ես սխալ եմ համարում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված