copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 09:59 22-01-2026

Հայ եկեղեցին փոխհատուցում կստանա Վրաստանի կառավարությունից

Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխատուցում։

Վրաստանի կառավարության 2014 թվականի հունվարի 27-ի N117 որոշման 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Կրոնի հարցերով պետական գործակալությանը» հանձնարարվել է որոշում ընդունել խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ Վրաստանում գործող կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման նպատակով հատկացված գումարի բաշխման վերաբերյալ՝ նույն որոշման 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված կրոնական համայնքների համար։

Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման ապահովման համար նախատեսված 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) լարիից ընթացիկ տարում կրոնական համայնքներին բաշխվի հետևյալ չափերով․
Վրաստանի իսլամական համայնք` 4 150 000 (չորս միլիոն հարյուր հիսուն հազար) լարի,
Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնք` 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) լարի,
Վրաստանի հռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք` 700 000 (յոթ հարյուր հազար) լարի,
Վրաստանի հրեական համայնք` 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) լարի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը