Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 21-01-2026

Ըստ էության․ Լրագրության ոլորտի կոռուպցիայի հայրերից մեկը Նիկոլ Փաշինյանն է. Գեղամ Մանուկյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանին։

Նրա հետ խոսել ենք մինչ օրս 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու, 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկսյանին պաշտպանելու Լավրովի հայտարարության, Ալեքսանդր Դուգինի հայտարարության, պատերազմում զոհված ՔՊ-ականներ լինելու, Նիկոլ Փաշինյանի հեռացման գործում ընդդիմության սխալների, Թրամփի ուղու, լրագրողների հանդեպ իշխանության կոշտ ու անհանդուրժո վերաբերմունքի և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Եթե Հայաստանում լրագրության ոլորտում կա կոռուպցիա, հայրերից մեկն է, դեղին մամուլ,պաշտոնյաների վրա գրել, նախարարներից փող առնել և այլն: Այսինքն՝ իրեն եմ Ազգային ժողովում ասել, ինքը նստած է, պատմել եմ հայտնի դեպք, որ հարկայինի պետը իր երկու աշխատողին ասում է Հայաստանում հարկայինի պետն ո՞վ է, ասում են դու: Եթե ես եմ հարկայինի պետ, բա Նիկոլը ոնց է վրաս նալոգ դրել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված