copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:43 21-01-2026

Այս խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը. Ժաննա Անդրեասյան

Մամուլից տեղեկանում ենք, որ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը վայր է դրել լիազորություններև հայտարարել, որ դահուկային սպորտը չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն. Արդյոք չկա պետական աջակցություն։ Այսօր, հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը։

«Սա կապվում է սկանդալի հետ, երբ հայ լեռնադահուկորդը միջազգային մրցաշարում շապիկի վրա ժապավենով փակել էր հովանավոր «Ադրբեջան» անվանումը։ Նախ, ի՞նչ կապ ունի այս դեպքը և ինչո՞վ է պետությունն աջակցում լեռնադահուկլային սպորտին»,– ասաց պատգամավորը։

Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց.

«Շատ տարօրինակ է, որ սպորտին աջակցելու բացակայության մասին խոսքեր են հնչում այն պարագայում, երբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը անգամներով աճել է։ 2017–ին մսայական սպորտին տարվա համար հատկացվել է 207 մլն դրամ, այս տարի՝ 5,5 մլրդ դրամ։ Բարձր նվաճումների սպորտի մասով ևս էական աճ ունենք։ եթե 2017–ին դրան հատկացվել էր շուրջ 1,4 մլրդ դրամ, հիմա խոսում ենք 6,9 մլրդ դրամի մասին։

Ձմեռային մարզաձևերի մասով ավելի քան 10 տարի ընդմիջումից հետո Ջերմուկում կայացել է համահայկական ձմեռային խաղերը։ Նախորդ տարվա ապրիլին կազմակերպել ենք տափօղակով հոկեյի աշխարհի Դ դիվիզիոնի առաջնությունը ՀՀ–ում։ բոլոր ձմեռային մարզաձեւերի ֆեդերացիաները ստացել են սահմանված աջակցությունը։

Ինչ վերաբերում է կոնկրետ դահուկային սպորտին, ապա հավելյալ աջակցություն է տրվել մասնավորի հետ համագործակցությամբ։ Այս տարի դահուկային սպորտի ֆեդերացիայի աջակցությունն աճել է 18 տոկոսով։

Հետևաբար այս բոլոր խոսակցությունները տեղին չեն, չեն համապատասխանում իրականությանը և բացահայտում են հավելյալ օրակարգեր, որոնք ամեն ինչի մասին են, բայց ոչ սպորտի։ Մնացածը խոսակցություններ են՝ կոնկրետ օրակարգերով հրահրված»,– ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի