copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:26 20-01-2026

Իսպանիայում գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվն աճել է

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի: Վիրավորների թիվը գերազանցել է 150-ը։

Այս մասին հայտնել է El Mundo թերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Երկաթուղային վթարի վայրում որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Ինչպես հայտնել է El Mundo թերթը, երկաթուղային աղետի հետաքննությունը կենտրոնացած է Մադրիդ-Անդալուզիա հատվածի ճանապարհների վիճակի վրա՝ որպես աղետի հնարավոր պատճառ։