copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 21:52 20-01-2026

UFC-ն անազնիվ և անարդար է վարվում Ծառուկյանի հետ. Արտյոմ Ռեզնիկով

ACA-ի մարտիկ Արտյոմ Ռեզնիկովը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում քննադատել է UFC-ին՝ թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ Ըստ Ռեզնիկովի՝ կազմակերպությունն անարդար է վարվում՝ Ծառուկյանին չեմպիոնական մենամարտի հնարավորություն չտալով։

«Շատերը քննադատում են ACA-ն՝ օրինակ բերելով UFC-ն։ Սակայն ո՞վ կարող է պատկերացնել մի իրավիճակ, երբ ACA-ում վարկանիշային աղյուսակի առաջին համարին չտան տիտղոսային մենամարտի հնարավորություն։ Դա անազնիվ է և անարդար։ Այդ երևույթն ինձ վանում է, և ես սկսել եմ հազվադեպ դիտել UFC-ն։

Իմ կարծիքով՝ նրանք կորցնում են այն որակի նշաձողը, որն առկա էր Խաբիբի և Քոնորի մենամարտերի ժամանակ։ Այն ժամանակ ամբողջ մրցաշարն էր դիտարժան, մենամարտերը լավ էին գովազդվում։ Հետաքրքիր էր դիտել անգամ կանանց մենամարտերը, օրինակ՝ երբ ելույթ էր ունենում Ռոնդա Ռոուզին։ Հիմա ամեն ինչ դարձել է ավելի ձանձրալի»։

Անդրադառնալով Փիմբլեթ-Գեյջի դիմակայությանը և դրա հանդեպ հետաքրքրությանը՝ Ռեզնիկովը նշել է. «Ես գիտեմ՝ ով է Փիմբլեթը, բայց նրա մենամարտերից ոչ մեկը չեմ տեսել»։

Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ