Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 15:08 20-01-2026

Փոքր բիզնեսը չի հարկվելու մինչև միջին չդառնա․ Նարեկ Կարապետյան

Հայաստանում շուրջ 69,000 ընկերություն փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են: Փոքր բիզնեսի համար, վերջին երկու տարում, հարկերը կրկնապատկվել են՝ 5%-ից դարձել 10%: Այս մասին «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլը Հայաստանի քաղաքացիների կյանքը փոխելու համար» քննարկման ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մենք պետք է փոքր բիզնեսներին ազատենք հարկերից, որպեսզի տանք զարգանալու հնարավորություն:

Ովքե՞ր են լինելու շահառուները. գեղեցկության սրահներ՝ հարկերը լինելու են 0%, հացի փռեր՝ հարկերը լինելու են 0%, փոքր կրպակներ՝ ձեր հարկերը լինելու են 0%: Երբ փողոցով քայլեք, բոլոր ձեռնարկությունները, փոքր արտադրությունները, խանութները, որ կտեսնեք՝ այս ամենի արդյունքում իրենց վճարած հարկերը լինելու է 0%»,-նշել է նա:

Շարժման համակարգողը ընդգծել է, որ փոքր բիզնեսներից ստացված հարկերը ՀՀ բյուջեի 2-3%-ն է կազմում, որը, վստահաբար, կարող են ուրիշ ճանապարհով լրացնել՝ հանգիստ թողնելով փոքր բիզնեսին, չհարկեն՝ մինչև չխոշորանան ու չդառնա միջին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ