Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 23:10 19-01-2026

Իրանում առաջիկա օրերին համացանցի հասանելիությունը կարող է վերականգնվել

Չի բացառվում, որ արդեն մի քանի օրից համացանցն Իրանում կրկին հասանելի դառնա, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ կիրակի երեկոյան անհայտ հաքերները կոտրել են Իրանի պետական հեռուստատեսության սերվերները և երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերով մի քանի րոպե շարունակ հեռարձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի վերջին միապետի որդու ելույթները։

Իրանցի մեկ այլ պաշտոնյա, որ չի ցանկացել հրապարակել իր անունը, Reuters-ի հետ զրույցում հաստատել է,որ հունվարի 8-ից 9-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասնում է 5000-ի։

«Նրանցից 500-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են»,- պնդել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել