Ներքին 6 ամիս առաջ - 21:50 18-01-2026

Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում հավաքված հայերի առաջ

Շվեյցարիայի Համադաշնություն աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Հանրապետության նախագահին դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հակիրճ մանրամասներ ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։

«Մենք այսօր՝ որպես պետություն, բավականին հետաքրքիր ժամանակաշրջանում ենք։ Երկու տարի առաջ մենք բոլորս անհանգստանում էինք, որ անվտանգության ճգնաժամ կար։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Մենք հիմա ավելի շատ մոռացել ենք, որ սահմանին կրակոցներ կան, մոռանում ենք, որ սահմանին վտանգներ կան։ Մենք բոլորս ոգևորված ենք ԹՐԻՓՓ-ով, Մեղրիի ճանապարհի ապագայով ենք զբաղված։ Հայաստանը հնարավորություն ունի օգտագործելու իր այդ պոտենցիալը։ Կյանքը ցույց է տալիս, որ խաղաղության լավագույն երաշխիքը հարևանների հետ խաղաղությամբ ապրելն է և բարիդրացիական հարաբերություններ ունենալը»,- ասել է Խաչատուրյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի