copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 12:09 18-01-2026

Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում իջել է մեկ հորիզոնականով

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում իջել են մեկական հորիզոնականով:

ՌԻԱ Նովոստինի փոխանցմամբ, Ռուբլյովը, որ այս շաբաթ մրցախաղեր չի անցկացրել, վարկանիշի 14-րդ հորիզոնականից իջել է 15-րդը՝ զիջելով իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային, որը հասել է Ավստրալիայի Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Խաչանովը, որը նույնպես այս շաբաթ չի խաղացել, 17-րդ տեղից իջել է 18-րդը՝ առաջ թողնելով ներզելանդական Օքլենդի մրցաշարում հաղթած չեխ Յակուբ Մենշիկին:

Առաջին տասնյակում մեկ փոփոխություն է տեղի ունեցել. ամերիկացի Բեն Շելթոնը կանադացի Ֆելիքս Օգե-Ալյասիմի փոխարեն բարձրացել է 7-րդ հորիզոնական: Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կառլոս Ալկարասը։

ATP վարկանիշը.

1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա) - 12050 միավոր,
2 (2). Յանիկ Սիններ (Իտալիա) – 11500,
3 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 5105,
4 (4). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4780,
5 (5). Լորենցո Մուզետտի (Իտալիա) – 4105,
6 (6). Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա) – 4080,
7 (8). Բեն Շելթոն (ԱՄՆ) – 4000,
8 (7). Ֆելիքս Օգեր-Ալյասիմ (Կանադա) – 3990,
9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3840,
10 (10). Ալեքսանդր Բուբլիկ (Ղազախստան) – 3065...
15 (14). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 2600...
18 (17). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2320։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը