Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:13 12-07-2021

Եվրոպայում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 47-րդ հորիզոնականում է

«Բազմերանգ Եվրոպա» վարկանիշային աղյուսակում Հայաստանը 49 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը՝ ըստ մայրցամաքում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության իրավիճակի: Վարկանիշային աղյուսակը յուրաքանչյուր տարի կազմում է ILGA-Europe իրավապաշտպան խումբը:

Ցուցանիշը հրապարակվել է 2021 թ. մայիսի 17-ին: Վարկանիշում երկրները կարող են հավաքել 0%-ից (մարդու իրավունքների կոպիտ խախտումներ և խտրականություն) մինչև 100% (մարդու իրավունքների հարգում, հասարակության մեջ փոքրամասնությունների համար լիովին հավասար իրավունքներ):

Նշենք, որ աղյուսակը գլխավորում է Մալթան 93.78%-ով, Վրաստանը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 46, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ համապատասխանաբար 48 և 49:

Վարկանիշը կազմելու համար յուրաքանչյուր երկրում վերլուծվում են մի շարք ցուցանիշներ՝ հավասարությունը և խտրականությունը, սեռափոխության օրինական ճանաչումը, ատելության հանցագործությունների դեմ պայքարը, խոսքի ազատությունը:

Աղյուսակի հղումը՝ https://rainbow-europe.org/country-ranking?fbclid=IwAR3gY8xREkElH58-AsrYRvm1hmHPjpNVEvFu_4SxE6X9dLeUxz4jlpQ6iUc:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել