copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 10:42 18-01-2026

​Սևիկյանը խոսել է Ակրոնում իր ապագայի մասին

​«Ակրոնի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանն անդրադարձել է ակումբում իր հետագա կարիերային։

​««Ակրոնի» հետ պայմանագրիս ավարտին դեռ կես տարի կա։ Հետո կտեսնենք»,- նշել է Սևիկյանը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Ակրոնում» հանդես է գալիս վարձավճարով․ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին»։

Վարձակալական համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը և ներառում է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հնարավորություն։

​Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը տոլյատինյան թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Armsport