copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:54 17-01-2026

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են դադարեցնել կրակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Ռուսաստանից եւ Ուկրաինայից հավաստիացում է ստացել Զապորոժիեի ատոմակայանի տարածքում լոկալ հրադադարի վերաբերյալ նրանց համաձայնության մասին, հաղորդել է «Коммерсантъ»-ը»։

Այստեղ նախատեսվում է նորոգել հունվարի 2-ին վնասված պահեստային էլեկտրահաղորդման գիծը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նորոգման աշխատանքների ողջ ընթացքում լոկալ հրադադարի վերաբերյալ»,- ասել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Ամենից շատ դիտված