copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 23:02 17-01-2026

Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կոչ է արել վերջ դնել Իրանի գերագույն առաջնորդի՝ այաթոլա Ալի Խամենեիի 37-ամյա կառավարությանը։

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը»,- ասել է Թրամփը Politico-ի հարցազրույցում։

Թրամփը հայտնել է, որ Իրանի իշխանությունները երկիրը կառավարելիս «հենվում են բռնաճնշումների և բռնության վրա»։

«Որպես երկրի ղեկավար նա մեղավոր է այն բանում, որ լիովին քանդել է երկիրը եւ բռնություն է կիրառել մինչ այդ չտեսնված մակարդակներով։ Որպեսզի երկիրը շարունակի գործել, անգամ եթե այդ գործառույթը գտնվում է շատ ցածր մակարդակում, ղեկավարությունը պետք է կենտրոնանա իր երկրի պատշաճ կառավարման վրա, ինչպես ես եմ անում Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե հազարներով մարդիկ սպանի՝ վերահսկողությունը պահելու համար։ Առաջնորդությունը հարգանք է, ոչ թե վախ եւ մահ»,- ավելացրել է Թրամփը։

Թրամփը էլ ավելի հեռուն է գնացել՝ անցնելով անձնավորությունների։

«Այդ մարդը հիվանդ է, որը պետք է ճիշտ կառավարի իր երկիրը եւ դադարի սպանել մարդկանց։ Նրա երկիրը կյանքի համար ամենավատ տեղն է աշխարհում վատ ղեկավարության պատճառով»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի