Խորագիր 6 ամիս առաջ - 21:00 17-01-2026

Խորագիր․ Եկեղեցական ֆիասկո, ցոփ ու շվայտ պարգևավճարներ, գերիներ, թե պատանդներ, հուշարձանն ավերված է

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմում ստեղծված իրավիճակը, թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դատարան ներկայացրած հայցը, դատարանի կողմից հայցի ապահովման որոշումը մանիպուլացնելու միտումները, պաշտոնյաներին բաժանված ցոփ ու շվայտ պարգևավճարներն ու դրանց խղճուկ հիմնավորումները։

Հաղորդաշարի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև այս շաբաթ Ադրբեջանից 4 հայերի վերադարձին և նրանց փոխարեն սիրիացի վարձկան-ահաբեկիչներին արտահանձնելու որոշմանը։ Փորձել ենք հասկանալ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին պետք է գերինե՞ր համարենք, թե՞ պատանդներ։

Մեր ուշադրության կենտրոնում էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվող շինարարությունը։ Հայկ Դեմոյանի գնահատմամբ՝ Ցեղասպանության հուշարձանն ավերված է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել