ԲիզնեսLab 7 ամիս առաջ - 19:30 17-01-2026

Սամվել Միրզախանյանը՝ աշխարհում լավագույնը ճանաչված մեղրի, Արցախ վերադարձի, հակաքաղցկեղային դեղի մասին

Oragir.News-ը մեկնարկում է նոր նախագիծ՝ «Բիզնես Lab» հաղորդաշարը։

Հաղորդման շրջանակներում մենք կբացահայտենք տարբեր բիզնեսներ ու դրանք ստեղծողների պատմությունները։ Բիզնեսը ոչ միայն եկամտի աղբյուր է այլ նաև մտածողություն է, գիտակցված ընտրություն և պատասխանատվություն։

«Բիզնես Lab»-ի նպատակն է ներկայացնել այն մարդկանց, ովքեր հնարավորություն են տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները հանդիպում են խոչընդոտների, ովքեր չեն վախենում անորոշությունից, ստեղծում են արժեք և իրենց լուռ, բայց հետևողական աշխատանքով ձևավորում են հասարակության ու պետության ապագան։

Այս հաղորդաշարը փորձ է հասկանալու այդ ճանապարհը՝ մարդու ներաշխարհից մինչև նրա ստեղծած աշխարհը։

«Բիզնես Lab»-ի առաջին հյուրը Haterk Food ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանն է։ Բժշկի մասնագիտությամբ Սամվել Միրզախանյանը կիսվեց իր անցած ճանապարհով՝ ներկայացնելով Haterk Food-ի կայացման պատմությունը, հաղթահարված դժվարությունները և ապագայի տեսլականը։

Զրույցի ընթացքում անդրադարձանք Արցախի ժենգյալով հացի փառատոնին, Bee Global Village նախաձեռնությանը, առաջիկայում նախատեսվող փառատոններին և խոշոր մեգանախագծերին։ Խոսեցինք նաև այն 17 տեղական և միջազգային մրցանակների մասին, որոնք վկայում են Haterk Food արտադրանքի 100% բնական բաղադրիչներից պատրաստված լինելու մասին։ Ներկայացվեց, թե ինչպես ավանդական մեղվապահության մեջ լայնորեն կիրառվող մոմաթերթերից, շաքարից, հակաբիոտիկներից և քիմիական նյութերից լիովին հրաժարվելով՝ հնարավոր է դարձել ստեղծել աշխարհում լավագույն մեղրերից մեկը։

Հաղորդման ընթացքում քննարկեցինք նաև Արցախ վերադարձի տեսլականը, հակաքաղցկեղային ամենաթանկ դեղամիջոցների արտադրության իրական հնարավորությունները, ինչպես նաև առողջ սննդի կարևորությունը՝ առանց շաքարի և հավելումների սննդամթերքի անհրաժեշտությունը, դրանց օգտագործման վտանգները և մի շարք այլ կարևոր հարցեր։

Մասնավորապես խոսվեց նաև հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային ցուցահանդեսի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ