Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:42 17-01-2026

Արագածոտնի մարզում բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է մերկասառույց, ձյան շերտից մաքրված է եղել, սակայն ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ աշխատակիցները աղ ու ավազի խառնուրդով կարծես թե չեն մշակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել