Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:34 16-01-2026

Չենք մեռնի, 2027-ն էլ կտեսնինք. տնակի բնակիչները չեն հավատում, որ Գյումրին կազատվի տնակներից

88-ի ավերիչ երկրաշարժից 38 տարի անց Գյումրիում դեռևս հազարավոր անօթևաններ և տնակներում ապրող ընտանիքներ կան, որոնք փաստացի ապրում են տնակում, բայց չունեն անօթևանի կարգավիճակ։

Պատճառն այն է, որ անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքները ստացել են բնակարան, բայց տարբեր պատճառներով նորից հայտնվել են տնակում։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ Գյումրիում կա մոտ 2500 տնակ, 1000-ից ավելի մարդ ունի անօթևանի կարգավիճակ։

Նշենք, որ Գյումրին տնակներից ազատելու վերջնաժամկետը սահմանվել է 2027 թվականը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը օրերս անդրադարձել էր Գյումրին տնակներից ազատելու ծրագրին։

«Որոշում ունենք, որ մինչև 2027 թվականը ներառյալ անօթևանների խնդիրը լուծված է լինելու Շիրակի մարզում։ Խնդրի կարգավորման համար ընդունելի են թե բնակարանաշինության, թե բնակարանի գնման վկայագրերի տրամադրման տարբերակները»,- հայտարարել է Շիրակի մարզպետը։

2027-ը սարերի հետևում չէ, բայց տնակում ապրող մարդիկ այլևս հույս չունեն, որովհետև 30 տարուց ավելի լսել են գրեթե նույն բովանդակությամբ խոստումներ, բայց որպես այդպիսին նույնիսկ ընտրությունների շրջանում խնդրին լուծում չի տրվել։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Գյումրիի ամենամեծ տնակային ավաններից մեկը։ Բնակիչներն ասում են, որ հոգնել են իրենց խնդիրները հանրայնացնելուց, ավելի շատ նեղվում են, որ դրանից ոչինչ չի փոխվում։ Տնակային ավանի բնակիչներն ասում են` չենք մեռնի, 2027-ն էլ կտեսնինք։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել