copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:06 16-01-2026

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ։

Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

«Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,– այս մասին հայտարարություն են տարածել Քաղաքաշինության կոմիտեից՝ հիշեցնելով, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին