copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 12:29 16-01-2026

Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ իբր Կիևը, այլ ոչ թե Մոսկվան է խոչընդոտում հնարավոր համաձայնագրի կնքմանը։

«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «շահեդները» և Ուկրաինայի ոչնչացման Ռուսաստանի փորձերն են հստակ ապացույցն այն բանի, որ Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, և երբ ռուսական հարվածներն ուղղված են մեր էներգետիկ համակարգը խաթարելուն և մեր ժողովրդի դեմ, հենց Ռուսաստանի վրա է պետք ճնշում գործադրել։

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային այս հարցում։ Մենք զգալիորեն կակտիվացնենք մեր դիվանագիտական ​​ջանքերը՝ և՛ հանրային, և՛ պաշտոնական, և՛ մասնավոր ու ոչ պաշտոնական»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ, Reuters-ի հետ հարցազրույցում Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ավարտել գրեթե չորս տարի առաջ սկսած պատերազմը։

«Ես կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել»,- ասել է Թրամփը Ռուսաստանի նախագահի մասին։ «Կարծում եմ՝ Ուկրաինան այնքան էլ պատրաստակամ չէ գործարք կնքելու»։

Երբ Թրամփին հարցրել են, թե ինչու ԱՄՆ մասնակցությամբ բանակցությունները դեռեւս չեն հանգեցրել խաղաղության, նա պատասխանել է՝ «Զելենսկի»։ «Ես կարծում եմ՝ նրա համար դժվար է դա անել»,- ավելացրել է նա ճշգրտող հարցից հետո։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ