Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:10 15-01-2026

«Տաշիր կապիտալ» ընկերությունն ընդդեմ ՀԾԿՀ-ի. դատական առաջին նիստի մանրամասները

ՀԷՑ–ի լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին որոշումներն ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի. ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել «Տաշիր կապիտալի» հայցի քննությունը:

Ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ այդ որոշումները քաղաքականապես մոտիվացված բնույթ են կրել և ընդունվել են 2025 թվականի հունիսի վերջին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների ֆոնին։

«Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն ներկայացրին, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 19–ին` ժամը 14։30–ին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից