copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:31 15-01-2026

Պարգևավճարների, «հավելավճարների» տեղատարափը, որը տեղի է ունեցել կառավարությունում, թալանի դրսևորում է. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.

Ասք թալանչիների մասին

Մեր ժողովուրդը թալանչիների մասին ունի կարծրացած պատկերացումներ, իբր նրանք պարտադիր պետք է լինեն մեծ գլխով, որովայնով ու «ջիպով», ինչպես նաև հաստ ոսկյա շղթաներով և տափակ ուղեղով։

Արդարության համար պետք է նշել, որ այս պատկերացումը հենց այնպես չի ձևավորվել մեր հայրենակիցների մոտ․ այդ կարծրատիպային մոտեցումը ունի իր տրամաբանական և պատմական բացատրությունը։

Այնուամենայնիվ, պետք է հստակ հասկանալ, որ պարգևավճարների, «ավելացումների», «հավելավճարների» այն տեղատարափը, որը տեղի է ունեցել կառավարությունում, թալանի դրսևորում է։

Մարդիկ, որոնք նպատակահարմար չեն գտնում թոշակառուների թոշակները բարձրացնել, պետության, այն է՝ ժողովրդի միջոցները բաժանել են իրար մեջ և դրա մասին խոսում են այնպես, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել։

Մենք գործ ունենք թալանչի իշխանության հետ, քանի որ իրենց արածը լիովին տեղավորվում է տիպային թալանի տրամաբանության մեջ։

Հարգելի հայրենակիցներ, մի՛ զարմացեք․ թալանչիները տարբեր կերպարանքներ են ունենում։
Բնության մեջ լինում են նաև լավ կրթություն ստացած, փոքրամարմին, չերևացող ոսկեղենով թալանչիներ, հեծանվորդ թալանչիներ, խելացի թալանչիներ, ինչու ոչ՝ արհեստական բանականություն իմացող թալանչիներ, և այս թվարկումը կարելի է շարունակել անվերջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ