copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:16 15-01-2026

Չմոռանաք, որ 1998-ին կամ 2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված չէին, Արցախը հայկական էր․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել, անդրադառնալով պաշտպանության ծախսերին․

«Պաշտպանության նախարարից ճշտում են, թե ինչո՞ւ է 2026 թվականի ռազմական բյուջեն 2025 թվականի համեմատ 15-16%-ով նվազել, ասում է` գիտեք, 2018 թվականի համեմատ 1.1 մլրդ դոլարով ավելացել է:

Այդպես լավ չի. համեմատեք 2008-ի, հետո 1998 թվականի ռազմական բյուջեի հետ: Միայն խուսափեն նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեի նվազման արձանագրումից:

Ի դեպ, երբեք չմոռանաք, որ նույն 98-ին կամ 2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված չէին, իսկ Արցախը` հայկական էր:

Դե նույն կերպ համեմատեք, օրինակ` ՀՀ-ն զինամթերքը 2018-ին կամ դրանից առաջ ի՞նչ գնով էր ձեռք բերում և որքան են հիմա դրանց միջազգային գները:

Կամ ՀՀ-ի գնած սպառազինության, ռազմական տեխնիկայի գները դրանց միջազգային արժեքներից ի՞նչ տարբերությամբ էին գնվում և ի՞նչ ծավալի անվճար զենք ու պահեստամասեր են ստացվել:

Եվ վերջում կրկին գամ հիմնական հարցադրմանը, ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով (եթե չեմ սխալվում շուրջ 100 մլրդ դրամ) նվազել:

Շուրջբոլորը տարբեր բնույթի սպառնալիքներ են, երկիրը հետպատերազմյան վնասները չի հաղթահարել, բայց քանի որ հայտարարել են «խաղաղության» կառուցման կամ իրենց սիրած ձևակերպմամբ` նորոգման մասին, ապա ռազմական բյուջենն էլ կկրճատեն, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ, միայն մարդկանց պահեն այն պատկերացումների մեջ, թե հանգիստ եղեք` ամեն ինչ ավարտված է:

2018-20 թվականներին էլ էիք մարդկանց համոզում. տեսանք, թե ինչ եղավ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը