copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:22 14-01-2026

Կարմիր գիծն անցել ենք 2018-ին, երբ ժողովրդին դարձրին հազարամյակի մեծագույն ստորության մասնակից. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ո՞րն է խնդիրը

Խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի, քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը պատանդի կարգավիճակ ունեցող կատարածու է: Հիմնական խնդիրը սովետական տարիներից ժառանգած ու անկախության տարիներին այլասերված ու մարդակեր երանգներով հարստացած համակարգն է, որն իր գոյությունն ու հարատևությունը ապահովելու համար հետայսու շարունակաբար ու միմիայն ծնելու է նիկոլներ:

Այդ համակարգը մտավոր ու գիտակից հասարակությունից երկու տասնամյակում ստացավ դեգեներատների ու անասնական բնազդներով առաջնորդվող, հիշողությունից ու բարոյականությունից զուրկ մի հասարակություն: Այն արվեց նպատակասլաց կերպով ու սեփական շահերից ելնելով:

Հենց այդպիսի հասարակությունն է անհրաժեշտ հանցավոր ու կաննիբալ համակարգի համար, որպեսզի ծնվեն նոր նիկոլներ: Ու որպեսզի այդ ծնունդը կայանա, ակտիվ հերթագրում ենք նկատում այս տարվա հունիսյան ընտրություններին մասնակցելու համար:

Թե բա իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսպիսի «կլասիկ» ձևակերպումներ տվողը հաստատ մոռացել է, որ այդ ժողովրդին միշտ մոռանում են ընտրություններից հետո ձայներ հաշվելու կամ «նկարելու» ժամանակ, իսկ հոսանքի անջատումը տեղամասերում դիտվում է ձայների հաշվարկից հոգնածներին ընտրատեղամասերում պահմտոցի խաղալով ընդմիջում անելու ու լիցքաթափվելու կարևոր միջոց:

Հրամայված է մասնակցել ընտրություններին, որտեղ հնարավոր է 1.5 տոկոս ձայների առավելությամբ հաջողություն կունենա Նիկոլ Փաշինյանը, կամ մեկ ուրիշ նիկոլ փաշինյան:

Հայկական կրիմինալ-քաղաքական դաշտը կենսագործունեության ու վերարտադրվելու այլ եղանակներ դեռ չի գտել, ոչ էլ ինչ որ փնտրտուքների մեջ է: Կարմիր գիծն անցել ենք 2018-ին, երբ հենց այդ ժողովրդին դարձրեցին հազարամյակի մեծագույն ստորության մասնակից, իր իսկ մասնակցությամբ դարձնելով սեփական պետության գերեզմանափորը:

Միջակությունները, հանրության տականքն ու աղբը միշտ ցանկալի են լինելու արատավոր ու մարդակեր այդ համակարգի համար, հենց նրանց միջոցով կառավարում իրականացնելու և նրանց առաջին գծում պահելու համար: Դե իսկ կրկեսը սպասարկող ծաղրածուների պակաս հայ հասարակությունը բնավ չունի. փողով ընդդիմադիր աշխատողներ էլ ունենք, փողով քաղբանտարկյալ խաղացողներ էլ ունենք ու մի դաստա էլ վերլուծաբան չեբուրաշկաներ են փողով աշխատում` եթերում ցանկալի աղմուկը ապահովելու, պատանդների երկարակեցությունն ապահովելու և հասարակության տակավին դեռ մտածող հատվածին ապակողմնորոշելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից