copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:48 14-01-2026

Արագածոտնի թեմը չեղարկում է դեպի Հովհաննավանք ուխտագնացությունը բախումներից խուսափելու համար

Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար չեղարկում է Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթը։

Վաղը` հունվարի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։

Արագածոտնի թեմը հունվարի 10–ին հայտնել էր, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով ուխտագնացություն-խաչերթ կանցկացվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, որտեղ ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։

«Մեզ հասած տեղեկություններով` վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ սուրբ պատարագը թույլ չտալու համար: Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում»,– հայտարարել է Արագածոտի թեմը։

Կարբի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Տոնի առիթով Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ