Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 14-01-2026

Երբ Սուրեն Պապիկյանի կինն առաջինը կծառայի, մենք էլ կհետևենք իր վառ օրինակին․ հարցում

Սուրեն Պապիկյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում կարևոր է համարել զինված ուժերում կանանց մասնակցությունը։

Նրա խոսքով՝ չնայած նախկինում հնչած շահագրգիռ հայտարարություններին, կամավոր զորակոչի տեմպերը գոհացուցիչ չեն, այդուհանդերձ, չի կարելի ասել, որ ծրագիրը ձախողվել է։

Զորակոչված աղջիկների մոտ 70 տոկոսը ցանկություն է հայտնել շարունակել ծառայությունը բանակում՝ հիմնականում որպես սպաներ։

Օգտվելով առիթից՝ Պապիկյանը կոչ է արել աղջիկներին և նրանց ծնողներին՝ վերջիններիս դեպքում հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ եք համարում, որ կանայք ևս ծառայեն բանակում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ որ դա նորմալ չէ։

«Կանայք պիտի իրանց ընտանիքներին ծառայեն, ոչ թե բանակում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա սխալ է։ «Ոչ, կանայք կին են մնում,որովհետև նրանք ծառայությոուն չեն կարա կատարեն, ծառայությունը պիտի հերթապահեն»,- նշեց նա։

«Երբ Սուրեն Պապիկյանի կինն առաջինը կծառայի, մենք էլ կհետևենք իր վառ օրինակին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ