Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:53 13-01-2026

Փաշինյանը մասնակցեց Զավեն Սարգսյանի հոգեհանգստին. ճանապարհին ամենուրեք ԱԱԾ աշխատակիցներ ու ոստիկաններ էին

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունն է, որը տեղի է ունենում Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում:

Oragir.News-ի տեսանկարահանող խումբն արձանագրեց, որ ամբողջ ճանապարհին ուժեղացված հսկողություն է, ամենուրեք ոստիկանական մեքենաներ են, իսկ կամուրջների վերևում՝ ԱԱԾ աշխատակիցներ:

Նման անվտանգային միջոցառումների պատճառն այն էր, որ հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը: Նրա մուտքը հոգեհանգստի արարողության սրահ տևեց շատ կարճ՝ ընդամենը 30 վայրկյան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված