copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:22 13-01-2026

Դատավճիռների քանակը աճել է 400 %-ով․ տարեկան պետբյուջե է վճարվում 2.5 մլրդ դրամ․ Սիմոն Բաբայան

ՀՀ փաստաբանների պալատի նախագան Սիմոն Բաբայանը գրառում է կատարել, անդրադառնալով դատարանների գերբեռնվածության խնդրին․

«Հարգելի՛ գործընկերներ,
խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ:

Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը: Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված դատավճիռների քանակը:

Փաստորեն, 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով: Իհարկե որոշ առումներով նշված հանգամանքը պայմանվորված է նոր քրեադատավարական օրենսգրքի կարգավորումներով: Սակայն, ուսումնասիրելով դատավճիռների բնույթը պարզվում է, որ դրանց շուրջ 70 %-ը վերաբերում է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններին (այսուհետ նաև՝ տրանսպորտային հանցագործություններ):

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7․000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:

Որպես համեմատություն՝ քրեական օրենսգրքով նախատեսված մյուս բոլոր հանցատեսակներով կայացվել է շուրջ 3000 դատավճիռ:

Կարևոր է արձանագրել նաև, որ տրանսպորտային հանցագործություններով դատավճիռների մեծ մասով նշանակվում է տուգանք, և նվազագույն հաշվարկով տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 2.5 մլրդ դրամ:

Այստեղից հարց է ծագում՝ տարեկան 7000 մարդ ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը:

Իհարկե տարանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են:

Փաստորեն 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70%-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը