Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 12-01-2026

Հայրենիքիս արժանապատվությունն ավելի բարձր է, քան իմ անձնական ամբիցիաները հայ դահուկորդ

Արդեն մի քանի օր է՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը հայտնվել է քննադատությունների առանցքում։ Հայ դահուկորդը կպչուն ժապավենով փակել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորը։

26-ամյա դահուկորդը համազգեստը ստացել է մրցումի մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ և միայն վազքուղի դուրս գալուց առաջ է նկատել երկրի անվան գրությունը։

Միքայել Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ առանց երկմտելու փակել է Ադրբեջան անունը, որովհետև դա իր համար արժանապատվության հարց է։

«Հայրենիքիս արժանապատվությունն ավելի բարձր է, քան իմ անձնական ամբիցիաները»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Միքայելը։

Հիշեցնենք, որ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է