copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:44 12-01-2026

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄԷ նախագահին Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանին:

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը:

Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
***
Հանրապետության նախագահ Վահագն Խչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և փոխվարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ էմիրությունների բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է հայ-էմիրաթյան համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը:

Լիահույս եմ, որ համագործակցության առկա մակարդակը կշարունակի ամրապնդվել՝ արձանագրելով նորանոր նվաճումներ»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը