copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:16 11-01-2026

Ուկրաինան ոչնչացրել է ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերության հարթակները

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Կասպից ծովում ոչնչացրել են ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերությանը պատկանող երեք հորատման հարթակ։ Այս մասին կիրակի՝ հունվարի 11-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Գրում է DW-ն։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Telegram-ում հրապարակված գրառման համաձայն՝ հորատման հարթակները կրում են Վլադիմիր Ֆիլանովսկու, Յուրի Կորչագինի և Վալերի Գրայֆերի անունները։ Այս տեղեկատվության համաձայն՝ դրանք բոլորն էլ օգտագործվել են ռուսական բանակին մատակարարելու համար։ «Գրանցվել են հարվածներ։ Վնասի չափը պարզվում է», - ասվում է հայտարարության մեջ։

«Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են համակարգված կերպով թուլացնել ռուսական օկուպացիոն ուժերի ռազմատնտեսական կարողությունները և հարձակողական ներուժը», - ընդգծել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում