copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 13:56 11-01-2026

Իրանում ցույցերի ընթացքում զոհվել է հատուկ ստորաբաժանման 8 զինծառայող

Վերջին զանգվածային անկարգությունները Իրանում հանգեցրել են իրավապահ մարմինների հրամանատարության (ՖԱՐԱՋԱ) հատուկ ստորաբաժանման ութ զինծառայողների մահվան:

Այս մասին հայտնում է Tasnim-ը։

ՖԱՐԱՋԱ-ի հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Մասուդ Մոսադդիքը հայտնել է, որ անվտանգության ուժերի ութ աշխատակիցներ սպանվել են հունվարի 8-ին և 9-ին՝ տարբեր քաղաքներում անկարգությունների ճնշման գործողությունների ընթացքում։

Գեներալ Մոսադդիքի վկայությամբ, զինծառայողները զոհվել են այն ժամանակ, երբ ամբոխը հարձակվել է նրանց վրա՝ կրակ բացելով իրավապահների ուղղությամբ տարբեր տեսակի զենքերից։

Անվտանգության մարմինների մի շարք աղբյուրներ հայտնել են, որ այս պահին երկրում ձերբակալվել է «ահաբեկչական խմբավորումների» մոտ 200 ղեկավար և օպերատիվ պատասխանատու։ Անկարգությունների մասնակիցներից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք, զենք, նռնակներ և շշեր՝ լցված այրող խառնուրդով։

Թեհրանի հրշեջ ծառայության պետ Քոդրաթոլլա Մոհամադին հայտնել է, որ զինված խռովարարները հրդեհել են 26 տուն և հրկիզել 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 կառավարական շենք և 50 տրանսպորտային միջոց, ներառյալ պետական ծառայությունների ավտոմեքենաներ։

Վերջին օրերին դաժան ապստամբները, որոնք հանդես են գալիս միապետության օգտին, վանդալիզմի գործողություններ են իրականացրել պետական և մասնավոր օբյեկտների նկատմամբ Իրանի մի շարք քաղաքներում՝ սպանելով մի քանի խաղաղ բնակիչների և անվտանգության ուժերի աշխատակիցների՝ մյուսներին պատճառելով վնասվածքներ, գրում է իրանական լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել