Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:59 17-05-2023

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին


Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար կազմին։

Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, որ պատրաստ է համագործակցության։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելուն առնչվող հարցեր:

Պատասխանատուները նշել են, որ կարող են դիմել մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական և ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն ու քրեական հետապնդման մեջ չեն: Նրանց հետ պայմանագիր կկնքվի 1-5 տարի ժամկետով:

Պայմանագրի ողջ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից՝ անվճար և որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում, բարձր աշխատավարձ, ինչպես նաև ընթացիկ ատեստավորումների արդյունքում՝ դրա կրկնակի բարձրացում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել