copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:52 09-01-2026

Թբիլիսիի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Կիդոբանի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը, հղում անելով ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հայտնել է, որ հրշեջ խմբերը պայքարում են հրդեհի դեմ։ Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի խանութներից մեկում։

Հնարավոր վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ավելի ուշ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտարարել է, որ հրդեհը մարվել է։

«Այս պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրշեջ և փրկարարական խմբերը դեպքի վայր են ժամանել հրդեհի մասին հաղորդագրություն ստանալուց մոտ հինգ րոպե անց։ Մոբիլիզացվել է տասնյոթ հրշեջ և փրկարարական մեքենա։ Շենքից անվտանգ տարհանվել է մոտ 20 մարդ», – ասել է Մղեբրիշվիլին։

Նրա խոսքով՝ այրվել է մոտ 300 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի պատճառը հետաքննվում է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ