copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:39 09-01-2026

Տոնական օրերին հրավառության հետևանքով արտակարգ դեպքեր են տեղի ունեցել․ կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ի հրավառության հետևանքով հանրապետությունում տեղի են ունեցել մի քանի արտակարգ դեպքեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00։50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 27 խումբը «ձախ ձեռքի 4-րդ, 5-րդ մատերի ամպուտացիա» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Միքայել Ս․-ին։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Դավիթաշեն վարչական շրջանի շենքերից մեկի շքամուտքում տոնական հրավառություն իրականացնելու ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով առաջացած պայթյունից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: