copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 20:26 09-01-2026

ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ատոմակայանի հարցով խորհրդակցություններ է նախաձեռնել

ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի պահուստային գծի անջատման տեղամասում հրադադարի ժամանակավոր գոտի ստեղծելու հարցով խորհրդակցություններ է նախաձեռնել:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Առաջարկվում է հրադադարի գոտի ստեղծել այն շրջանում, որտեղ հունվարի 2-ին ռազմական գործողությունների հետևանքով վնասվել և շարքից դուրս է եկել ուկրաինական կողմում գտնվող ու Զապորոժիեի ԱԷԿ տանող վերջին՝ 330 կՎ պահուստային գիծը, ինչի հետևանքով կայանն ամբողջությամբ կախված է իր միակ գործող 750 կՎ գծից», - ասել է Գրոսսին։

Զապորոժիեի ատոմակայան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆերոսպլավնայա-1» գիծը դադարել է աշխատել հունվարի 3-ին, կայանին անհրաժեշտ էներգիա է մատակարարվել 750 կՎ «Դնեպրովսկայա» հիմնական գծից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին