copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 15:19 09-01-2026

Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից

Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ՝ Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնումստորագրման պահից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք` Կարեն Շաքարյանը հունվարի 6-ին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ուխտերթին։