copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 13:28 09-01-2026

Վիկ Դարչինյանը նշել է 50-ամյակը. հայտնի հյուրեր, անակնկալ ելույթներ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը նշեց իր 50-ամյակը Երևանյան ռեստորաններից մեկում կազմակերպված տոնական խնջույքով։

Միջոցառմանը մասնակցում էին Կամո Սեյրանյանը դստեր՝ Սեդայի հետ, Նազիկ Ավդալյանը, գործարար Արտակ Թովմասյանը, ինչպես նաև Դարչինյանի առաջին մարզիչը և, իհարկե՝ Դարչինյանի կինը՝ Ջավահիրը։

Երեկոն հագեցած էր երգերով, երաժշտությամբ և ջերմ ընկերական մթնոլորտով, որտեղ Վիկ Դարչինյանը շրջապատված էր մտերիմների ու գործընկերների ջերմ հիացանքով։
Ելույթներով ներկաներին ուրախացրին Տաթև Ասատրյանը և Թաթա Սիմոնյանը, որոնք կատարեցին իրենց հայտնի զուգերգը։ Երգեց նաև Սարգիս Ավետիսյանը։ Հյուրերին զվարճացնելու համար երեկոն վարողները՝ Անահիտ Կիրակոսյանն ու Ավո Ադամյանը և Անահիտ Հակոբյանն ու Սուրեն Առուստամյանը, հանդես եկան իրենց ելույթներով։ Դրանից զատ՝ ելույթ ունեցավ նաև Կամո Սեյրանյանն իր դստեր հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ