copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:53 08-01-2026

Գերտերությունների կողմից աշխարհը բաժանելու գայթակղություն կա. Եվրոպան պետք է պաշտպանի իր շահերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «աստիճանաբար հեռանում» է իր որոշ դաշնակիցներից։

Այսօր Ելիսեյան պալատում ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների առջև՝ Էմանուել Մակրոնը պնդել է. «Բազմաբևեռ ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ»։

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ գերտերությունների կողմից աշխարհը բաժանելու իրական գայթակղություն կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է պաշտպանի իր շահերը։