copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 11:45 07-01-2026

Ստացա Խաչքարերի պուրակում նորաստեղծ խաղահրապարակի վտանգների մասին գրությանս պատասխանը

«Թարմացում։

Խաչքարերի պուրակում նորաստեղծ խաղահրապարակի վտանգների մասին գրություն էի ուղարկել Երևանի քաղաքապետին, առաջարկելով լուծումներ։
Ստացա պատասխանը և ուրախալի է, որ գրեթե բոլոր նշածս կետերը ներառված են առաջիկայում լուծման համար։

Ցանկալի է, որ հետագա աշխատանքներում՝ նախ անհրաժեշտ պայմանները ստեղծվեն, հետո նոր փոքրիկներին խաղալու տարածք տրամադրվեն, քանզի ամենակարևորը՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է… Հետևողական ենք լինելու մինչև հարցի վերջնական լուծումը։

Հարգելի՛ տիկին Վարդանյան,
Ի պատասխան Ձեր 23.12.2025թ. գրության՝ հայտնում եմ.

Համաձայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ներկայացրած տեղեկատվության՝ խաղահրապարակների տեղադիրքի ընտրության հարցը քննարկվել և որոշվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» հիմնադրամի կողմից։ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում կառուցվել է «Կարմրախայտ» խաղահրապարակը, իսկ Խաչքարերի պուրակում՝ «Վիշապագորգ» խաղահրապարակը։ Նախատեսվում է նաև երրորդ խաղահրապարակի ստեղծում՝ Միսակ Մանուշյանի այգում։
Միաժամանակ հայտնում եմ, որ նախատեսվում է 2026 թվականի առաջիկա ամիսներին «Վիշապագորգ» խաղահրապարակի հարակից տարածքում արգելել ավտոմեքենաների կայանումը և ստեղծել կանաչ պաշտպանիչ գոտի (կենդանի ցանկապատ)։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության ներկայացրած տեղեկատվության՝ Կենտրոն վարչական շրջանի Խաչքարերի պուրակում նորաստեղծ մանկական խաղահրապարակն ամբողջությամբ ավարտուն տեսք չունի, հետևաբար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեռևս նպատակահարմար չի գտնում իրականացնել որևէ փոփոխություն։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության ներկայացրած տեղեկատվության՝ նշված ճանապարհահատվածում ավտոմեքենաների կանգառն արգելելու վերաբերյալ կկատարվի ուսումնասիրություն ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ և, ըստ արդյունքների, կտրվի համապատասխան ընթացք»:
Այս մասին ֆեյսբուքայն իր էջում հայտնում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ