copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 15:25 06-01-2026

Ովքեր են մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին. հայտնի հյուրերը և նրա սիրելին

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դարձավ 46 տարեկան. ծննդյան առթիվ նա կազմակերպել էր շքեղ միջոցառում «Պալլադիում հոլլ»-ում:

Միջոցառմանը ներկա են եղել իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Սիմոնյանի ընտանիքը:

Շոու-բիզնեսից միջոցառմանը մասնակցել են Արամ MP3-ը, Էրիկը, Գարիկը և Արմուշը: Կադրերում երևում է նաև Անելյա Գուբրյանը՝ Սիմոնյանի նոր սիրելին:

Ֆոտոշարք