copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 13:37 06-01-2026

UFC-ի վերլուծաբանը բացահայտել է Ծառուկյանի՝ տիտղոսային մարտ չստանալու պատճառը

UFC-ի վերլուծաբան և մեկնաբան Ջոն Անիկը թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանին անվանել է այս պահին աշխարհի լավագույն թեթևքաշայինը։

«Ինչ վերաբերում է Իլիա Թոփուրիային, Ջասթին Գեյջիին և Փեդի Փիմբլեթին, կարծում եմ՝ երկրպագուների մեծ մասը կհամաձայնի, որ Արման Ծառուկյանն ավելի լավ և բազմակողմանի զարգացած թեթև քաշային է։ Սակայն միայն Հանթեր Քեմփբելը, Դանա Ուայթը և մի քանի ընտրյալներ գիտեն, թե իրականում ինչ տեղի ունեցավ UFC 311-ից առաջ։

Կախված նրանից, թե ում եք հարցնում, պատճառը կա՛մ քաշ գցելն էր, կա՛մ վնասվածքը։ Աշխարհն անարդար է, ուստի, այո՛, ես կարծում եմ, որ Արմանի հետ անարդար վարվեցին։ Բայց միայն գործընթացին ներգրավված մարդիկ գիտեն, թե հունվարին՝ UFC 311-ի ժամանակ, նա որքան էր հիասթափեցրել Դանա Ուայթին»,- ասել է Անիկը։

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի