copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:20 05-01-2026

Տիրադավ եպիսկոպոսները գործընթացին քաղաքական և հակասահմանադրական երանգ են տալիս. «Հայաքվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է իշխող վարչախմբի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:

«Հայաքվեի» տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Դրանով Նիկոլ Փաշինյանը և նրա կամակատարը դարձած բարձրաստիճան հոգևորականները փաստացի հայտարարում են, որ անթույլատրելի և հակասահմանադրական եղանակով միջամտելու են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին:

Տիրադավ եպիսկոպոսները, իրենց ստորագրությունները դնելով վարչախմբի պարագլխի ստորագրությունից հետո, գործընթացին բացահայտ քաղաքական և հակասահմանադրական երանգ են տալիս` այդպիսով դեմ դուրս գալով իրենց իսկ ստանձնած «եկեղեցին ապաքաղաքականացնելու» կեղծ հանձնառությանը:

Առավել դատապարտելի է վարչախմբի պարագլխի սադրիչ քայլը` Սուրբ Ծննդյան օրով կեղծ «ուխտերթ» կազմակերպելու և մարդկանց իրար դեմ հանելու` մեր ժողովրդին կրկին պառակտելու նպատակով:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, մշտապես կանգնած լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պաշտպանության առաջին շարքերում, վճռական է բոլոր օրինական միջոցներով շարունակելու պայքարը` հանուն Սուրբ Էջմիածնի և մեր հավատացյալ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին